ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հետ մինչև 25 տարեկան ռազմագերիների առաջին խմբի փոխանակման մասին
Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են ռազմագերիների նոր փոխանակման առաջին փուլը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը, հայտնել է գերատեսչությունը:
Ուկրաինայի զինված ուժերին են փոխանցվել նույն թվով ռազմագերիներ։
Փոխանակված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, առաջիկայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան։