երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինացի ազգայնականների կողմից Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը պայթեցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինացի ազգայնականների կողմից Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը պայթեցնելու մասին

Ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Միզինցեւն ասել է, որ  նրանք փորձել են ազատվել այնտեղ անցկացված հետազոտությունների ապացույցներից։ ՛՛Միջուկային թեմաներով հետազոտական ​​աշխատանքները թաքցնելու համար տարածքային պաշտպանության գումարտակների զինյալները պայթեցրել են Ակադեմիչեսկայա փողոցում գտնվող ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը՛՛,- ​​ասել է նա։

Փլատակների տակ կարող էր լինել ինստիտուտի մինչեւ 50 աշխատակից։

Շաբաթվա սկզբին ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները ռադիոակտիվ վարակմամբ սադրանք են նախապատրաստում Խարկովում:

  • Կիսվել: