ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. նրանց ցմահ ազատազրկում է սպառնում

Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. նրանց ցմահ ազատազրկում է սպառնում

Ռուսաստանի Դաշնության դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող 8 մեղադրյալների համար։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Հարավային շրջանային ռազմական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) մամուլի ծառայությանը, գրում է Հետքը:

Այս գործով դատավարությունը սկսվել էր փետրվարին։ Այն ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը հանդես կգա հոկտեմբերի 30-ին։

Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 13 մարդ, որոնք Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանցից 8-ը կալանավորված է։  

Մեղադրյալներ Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինան, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլին, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերջանյանը մեղադրվում են ահաբեկչության իրագործման ու զենքի ապօրինի շրջանառության մեջ։ Սոլոմկոն և Թերջանյանը մեղադրվում են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ։ Ռուսական կողմը ահաբեկչության կազմակերպիչ համարում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։

Մեղադրյալները չեն ընդունում իրենց վերագրվող մեղքը։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով մեղադրյալների փաստաբաններին, գրել է, որ նրանք «սովորական մարդիկ են, որոնք հայտնվել են ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ժամանակին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: