հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում 17 անօդաչուի խոցման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում 17 անօդաչուի խոցման մասին

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում խոցել են ուկրաինական 9 անօդաչու։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Եվս 8 անօդաչու էլ չեզոքացվել է։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ խոցված անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Օրլովկա գյուղի սեփական տներից մեկի բակ։ Դրա հետևանքով մեկ տղամարդ տուժել է՝ ստանալով ձեռքի կոտրվածք։

Ռազվոժաևի խոսքով՝ «Սևաստոպոլում շենքերի ու հաղորդակցությունների լուրջ վնասներ չեն գրանցվել»։ 

  • Կիսվել: