կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բելգորոդի մարզում սահմանը ճեղքելու փորձը. տեղեկացվել է Կուրսկի մարզ մտնելու փորձի մասին

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բելգորոդի մարզում սահմանը ճեղքելու փորձը. տեղեկացվել է Կուրսկի մարզ մտնելու փորձի մասին

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվել է, որ առավոտյան ժամը 03.00-ին (Մոսկվայի ժամանակով), «քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ գնդակոծությունից հետո», դիվերսանտները «տանկերի եւ մարտական զրահագնացների օգնությամբ փորձել են ներխուժել ՌԴ տարածք միաժամանակ երեք ուղղություններով, Օդնոռոբովկա, Նեխոտեեւկա եւ Սպոդարյուշինո բնակավայրերից (Բելգորոդի մարզ)»։

ՊՆ-ում նշել են, որ «պետական սահմանի խախտումը կասեցվել է», իսկ հակառակորդը «էական կորուստներ է կրել»։

Ռուսաստանի ՊՆ եւ ԱԴԾ տեղեկություններում դրանց թվարկումը տարբեր է։ Ընդ որում՝ Ռուսաստանի ԱԴԾ-ում հայտնել են «մարտի 10-ից պետական սահմանի մի քանի խախտումների կասեցման» մասին։

Պաշտպանության նախարարությունում հաստատել են նաեւ պետական սահմանը հատելու փորձերի մասին Կուրսկի մարզի Տյոտկինո շրջանում։ Դիվերսանտները «հետ են շպրտվել», հավաստիացնում են ռազմական գերատեսչությունում։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը 47 վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ անցած գիշերն «անհանգիստ» էր։ Նա խոսում է «անօդաչուների զանգվածային գրոհի» մասին տարածաշրջանում, գրառման մեջ ճշտել է, որ դրանք 11-ն են եղել։

Միայն դրանից հետո նահանգապետը տեղեկացրել է, որ «առավոտվանից գնդակոծվում է Տյոտկինո բնակավայրը... դիվերսիոն-հետախուզական խմբի ճեղքման փորձ է կատարվել, եղել է մարտ, բայց ոչ մի ճեղքում չի եղել»։

Այսօր առավոտյան «Свобода России»  լեգեոնը հրապարակել է մի քանի հոլովակներ, որոնցում նշել է, որ հատել է ռուս-ուկրաինական սահմանը։

Ռուսական բլոգերները եւ Baza Թելեգրամ-ալիքը նշել են, որ Կուրսկի մարզի Տյոտկինո շրջանում «հրաձգություն է», «աշխատում է նաեւ հրետանին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: