երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է խփված ուկրաինական «Բայրաքթարի» լուսանկարները

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է խփված ուկրաինական «Բայրաքթարի» լուսանկարները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է խփված ուկրաինական Bayraktar TB2-ի լուսանկարները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լուսանկարներից երեւում է, որ անօդաչուից գրեթե բան չի մնացել, ձեւը պահպանել է միայն անօդաչուի քթի կոր մասը։ Երեւում են նաեւ սարքի ծռմռված ներքին կոնստրուկցիաները։

Բացի այդ, ցուցադրվել են էլեկտրոնային մոդուլները, որոնց քանդված մասերից բոլոր մալուխները դուրս են թափվել։ Ներքին բազմաճյուղ լարերի մեծ մասը մասամբ պոկոտվել է։

  • Կիսվել: