երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
ՌԴ ՊՆ․ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են 297 ուկրաինական ԱԹՍ

ՌԴ ՊՆ․ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են 297 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 297 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 297 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են ՌԴ 15 մարզերի տարածքում։

ԱԹՍ-ների հարձակումների ֆոնին «Ռոսավիացիան» սահմանափակումներ է մտցրել Կազանի, Պենզայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Սարանսկի, Ուլյանովսկի և Չեբոկսարի օդանավակայաններում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հատուկ ռեժիմը սահմանվել է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ հաղորդվում է նաև, որ ուկրաինան ԱԹՍ հարվածներ է հասցրել Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին։

  • Կիսվել: