չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՌԴ Պետդումայում պատասխանել են Էստոնիայի տարածքային պահանջներին

ՌԴ Պետդումայում պատասխանել են Էստոնիայի տարածքային պահանջներին

ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Էստոնիայի իշխանությունների ներկայացուցիչների արտահայտությունները Ռուսաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ Մոսկվայի եւ Տալինի հարաբերություններում լրացուցիչ լարվածություն են ստեղծում, հայտնում է «ՄԿ»-ն: 

Նրա խոսքով՝ այդ բառերը ավելի են հեռացնում 2014 թվականի ռուս-էստոնական սահմանային պայմանագրի վավերացման հեռանկարները: Դրանք նաեւ լրացուցիչ լարվածություն են ստեղծում երկկողմ եւ միջխորհրդարանական համագործակցության մեջ:

Մեկնաբանելով Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեննա Պիլուաասի խոսքն այն մասին, որ 1920 թվականին կնքված Տարտուի խաղաղ պայմանագիրը իբր դեռեւս գործող է, Սլուցկին նշել է, որ էստոնացի խորհրդարանականի արտահայտությունները, հավանաբար, ուղղված են ներքին լսարանին: Նրա խոսքով՝ դրանք կոչված են մեծացնելու ընտրազանգվածի շրջանում նրա ճանաչվածությունը:

Էստոնիայի խորհրդարանի խոսնակը կրկին հիշեցրել է Ռուսաստանի հանդեպ տարածքային պահանջների մասին: Քաղաքական գործիչն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ Տարտուի խաղաղ պայմանագիրը գործում է, եւ ՌԴ-ն պետք է սահմանները համաձայնեցնի Էստոնիայի հետ՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը: Իսկ դա նշանակում է հանձնել Պսկովի եւ Լենինգրադի մարզերի մի մասը:

  • Կիսվել: