շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ընդհատել է մասնակցությունը նիստին. պատճառը հայտնի է

ՌԴ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ընդհատել է մասնակցությունը նիստին. պատճառը հայտնի է

ՌԴ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ընդհատել է մասնակցությունը նիստին, հայտնել Է ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության նախագահ Պյոտր Տոլստոյը:

Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովում վեճ է բռնկվել երկու բանաձևերի՝ Ղրիմի և Բելառուսի վերաբերյալ։ Ինչպես պնդել է Ռուսաստանի պատվիրակության նախագահ Պյոտր Տոլստոյը՝ խախտվել է կանոնակարգը։ 

Տոլստոյը միջխորհրդարանական կազմակերպությանը մեղադրել է կանոնակարգը խախտելու եւ "քաղաքականացված որոշումների" մեջ։

Նա ասել է. "Եթե ցանկանում եք քաղաքականացված որոշումներ կայացնել, մենք դրան մասնակցել չենք կարող":

Այնուհետև Տոլստոյը դուրս է եկել դահլիճից ։ Մասնակիցների մի մասը նիստին պետք է միանար տեսակոնֆերանսի ռեժիմով։

Ըստ  Տոլստոյի վարկածով՝ խախտվել են կանոնները, որոնք վերաբերում են նրան, որ որոշումներն ընդունվում են Վեհաժողովի անդամների ձայների երկու երրորդով, այլ ոչ թե նիստին մասնակցող պատգամավորների երկու երրորդով ՝ առցանց կամ առերես:

Վեճը բռնկվել է երկու բանաձեւերի շուրջ։ Դրանցից մեկը վերաբերում էր Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ ՌԴ գործողությունների գնահատականներին, երկրորդը  դատապարտում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները բելառուսական ընդդիմության նկատմամբ ։ Փաստաթղթերը պաշտպանել են Վեհաժողովի 126 եւ 122 անդամներ՝ համապատասխանաբար։ Մոսկվայի կարծիքով  դա հակասում էր կանոնակարգին։

  • Կիսվել: