ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր, տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Փետրվարի 18-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր՛՛: