չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՌԴ-ն զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում, սա մեծ ողբերգություն է. Պեսկով

ՌԴ-ն զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում, սա մեծ ողբերգություն է. Պեսկով

Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում՝ երկրի քաղաքացիներին միջուկային պատերազմից պաշտպանելու համար, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների դեմ։ Այս մասին այսօր ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Вечерняя Москва-ն։

Պարզաբանելով իր միտքը՝ Պեսկովը նշել է. ՛՛Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան, մտածելով Ղրիմը վերադարձնելու մասին, հարձակվում է Ռուսաստանի եւ ռուսական Ղրիմի վրա։ Կիրառելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանեն Ուկրաինային, կարող էր երրորդ համաշխարհային պատերազմ լինել՛՛։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը Ռուսաստանի պաշտպանությունն է ՛՛նման պատերազմի պոտենցիալ սպառնալիքից՛՛։

Պեսկովը խոսել է նաեւ ՌԴ-ի կորուստների մասին՝ ասելով, որ երկիրը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ: ՛՛Սա մեծ ողբերգություն է մեզ համար՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: