երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայի հարցով երեք ժամ բանակցել են

ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայի հարցով երեք ժամ բանակցել են

Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի շուրջ բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ: Բանակցությունները տեղի են ունեցել Անկարայում՝ փակ ռեժիմով, տեղեկացնում է NTV-ն:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը՝ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Թուրքիան հերթական անգամ խոստացել է պահպանել Սոչիում կնքված համաձայնագրի պայմանները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով:

  • Կիսվել: