չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել սիրիական հարցում

ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել սիրիական հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքն ամփոփելով  հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը լրատվամիջոցներին հայտնել է. «Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ծայրահեղ իրավիճակներում, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես եղավ նաև այս անգամ»:

Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ:

Երկու երկրների ղեկավարների սերտ անձնական շփումը թույլ է տալիս միջազգային խնդիրներին ընդհանուր լուծումներ գտնել՝ նշել է ՌԴ նախագահը։

Նշենք, որ Այս տարվա ընթացքում սա Թուրքիայի նախագահի հետ երրորդ հանդիպումն էր։

Երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության արդյունքում ստորագրված այս փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:

Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

  • Կիսվել: