շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ-ն պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

ՌԴ-ն պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Ռուսաստանը կենտրոնացնում է իր ուժերը մի քանի ուղղություններով և պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների։ Իրավիճակն ներկա պահին դեռևս բարդ է։ Այս մասին РБК-Украина-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակը ռազմաճակատում այժմ իսկապես բարդ է։ Այն բնութագրվում է Ռուսաստանի ռազմավարական հարձակողական գործողության շարունակությամբ»։

Սիրսկիի խոսքով՝ հակառակորդը ներկայում վերախմբավորվում է և կենտրոնանում երկու հիմնական ուղղությունների վրա։ «Դա Պոկրովսկի ուղղությունն է, որը ռուսների համար որոշիչ է մնում։ Նրանք իրենց ստորաբաժանումները տեղափոխում են Սումիից Զապորոժյեի ուղղություն։ Այսինքն՝ դա կլինի երկրորդ ուղղությունը, որով նրանք նախատեսում են սկսել ակտիվ հարձակողական գործողություններ»,-մանրամասնել է Սիրսկին։

  • Կիսվել: