երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ-ն նախատեսում է առանց այցագրի մուտքի համաձայնագրեր կնքել 11 երկրների հետ

ՌԴ-ն նախատեսում է առանց այցագրի մուտքի համաձայնագրեր կնքել 11 երկրների հետ

Ռուսաստանը միջկառավարական համաձայնագրեր է պատրաստում 11 երկրների հետ՝ առանց այցագրի ռեժիմի վերաբերյալ:

Այս մասին հայտնել է փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
 
«Մի շարք պետությունների հետ քաղաքացիների առանց այցագրի ճանապարհորդության մասին միջկառավարական համաձայնագրերի նախագծերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում», - ասել է Իվանովը:
Մասնավորապես, առանց այցագրի համաձայնագրերը վերաբերում են այնպիսի երկրների, ինչպիսիք են Բահրեյնը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Բահամյան կղզիները: Ցուցակում են նաեւ Բարբադոսը, Հայիթին, Զամբիան, Քուվեյթը, Մալայզիան, Մեքսիկան, Տրինիդադը եւ Տոբագոն։
 
11 երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման ծրագրերով նախկինում կիսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

  • Կիսվել: