երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն մեկ օրում ուկրաինական 34 ռազմական օբյեկտ է խոցել. Կոնաշենկով

ՌԴ-ն մեկ օրում ուկրաինական 34 ռազմական օբյեկտ է խոցել. Կոնաշենկով

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ուկրաինական 34 ռազմական օբյեկտ է խոցվել, տեղեկացնում է MK-ն։

Դրանց թվում են, ըստ Կոնաշենկովի, նյութատեխնիկական ապահովման երկու պահեստ, հրետանային մարտկոց, 9 հենակետ եւ ՈւԶՈւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ։

ՊՆ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ Խարկովի մարզում իրենք թուրքական ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարք են խոցել, ինչպես նաեւ ոչնչացրել են արտասահմանից ստացված զենքեր:

Ըստ Կոնաշենկովի՝ ոչնչացվել է նաեւ Դոնեցկի մարզի Նովոգրոդովկա բնակավայրի մոտ Ուկրաինայի 56-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը։

Գրոդովկա բնակավայրում նույնպես ոչնչացվել է կամավորական գումարտակներից մեկի հենակետը։

  • Կիսվել: