շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ն հրետանային հարված է հասցրել Ուկրաինայի Սումիի շրջանի Սերեդինա-Բուդա քաղաքին

ՌԴ-ն հրետանային հարված է հասցրել Ուկրաինայի Սումիի շրջանի Սերեդինա-Բուդա քաղաքին

Ռուսական բանակը հրետանային հարված է հասցրել Ուկրաինայի Սումիի շրջանի Սերեդինա-Բուդա քաղաքին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ հրետակոծության հետևանքով չորս բնակիչ բեկորային վնասվածք է ստացել։

Վնասներ են արձանագրվել նաև 16 բազմաբնակարան շենքի, 12 սեփական տնային տնտեսության, կրիտիկական ենթակառուցվածքի, 5 վարչական շենքերի և հիմնարկների, 3 ուսումնական հաստատությունների, մեկ խանութի և տրանսպորտային միջոցների վրա։

Տեղի իրավապահները ստացել են քաղաքացիների գույքին վնաս պատճառելու ավելի քան 100 ծանուցում։

 

  • Կիսվել: