շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում 6 ԱԹՍ, իսկ Սև ծովում՝ հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին

ՌԴ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում 6 ԱԹՍ, իսկ Սև ծովում՝ հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության ուժերը 6 անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի շրջանում: Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Հակաօդային պաշտպանության մեր համակարգը վեց անօդաչու թռչող սարք է խոցել Բելգորոդում և Բելգորոդի շրջանում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - գրել է նա՝ հավելելով, որ տեղում հետևանքները ճշտվում են:

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է առավոտյան Սև ծովի ջրատարածքում Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ նավակը լողում էր Ղրիմի թերակղզու ուղղությամբ։

  • Կիսվել: