կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ՌԴ-ն ԳԴՀ-ից առաջարկ չի ստացել Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցության մասին. դեսպան

ՌԴ-ն ԳԴՀ-ից առաջարկ չի ստացել Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցության մասին. դեսպան

Ռուսաստանն ի գիտություն է ընդունել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների քննարկման անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել: Այս մասին Deutschlandfunk-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Ավելի վաղ Շոլցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եկել է պահը, երբ պետք է քննարկել, թե ինչպես կարելի է արագացնել Ուկրաինայում հակամարտության ավարտը: Շոլցը նաև ասել էր, որ թե՛ ինքը, թե՛ Վլադիմիր Զելենսկին համաձայն են, որ Ուկրաինայի վերաբերյալ հաջորդ համաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտություն է:
 
Նեչաևը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղության հստակ ծրագիր դեռ չի տեսել, բայց պատրաստ է դիտարկել առաջարկները: Դեսպանը հույս է հայտնել, որ դա կարող է վկայել այն մասին, որ Արևմուտքն ընդունում է նման ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։ Սակայն, նրա կարծիքով, առաջարկները պետք է լինեն հստակ և իրատեսական, հակառակ դեպքում դժվար կլինի գնահատել բանակցությունների նպատակահարմարությունը:
Նա նաև ընդգծել է, որ եթե նոր ծրագիրը որևէ կերպ հիմնված լինի «Զելենսկու բանաձևի» վրա, ապա Ռուսաստանի համար դա անընդունելի է, և Գերմանիայի կանցլերը, հավանաբար, տեղյակ է այդ մասին:
 
 

  • Կիսվել: