ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել

ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել

Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը կտևի մոտ կես տարի:

«Չեղյալ հայտարարման ընթացակարգի ավարտից հետո մենք պետք է մի շարք գործողություններ ձեռնարկենք նաև ԵՍԶՈՒ մասնակից այլ պետությունների հետ հարաբերություններում։ Դրանցից առաջինը պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ծանուցումն ուղարկելն է։ Դա արվում է դուրս գալու նախատեսված ամսաթվից առնվազն 150 օր առաջ և պարունակում է հայտարարություն այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք անհրաժեշտ են դարձրել այդ քայլը»,- ասել է Ռյաբկովը:
Ռյաբկովի խոսքով` ծանուցումից ոչ ուշ, քան երեք շաբաթ անց պետք է հրավիրվի պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողով, որպեսզի քննարկվեն պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն վերաբերող հարցերը։

  • Կիսվել: