հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ն եւ Ուկրաինան 2024թ. բանակցություններ կսկսեն. ՆԱՏՕ նախկին գլխավոր հրամանատար

ՌԴ-ն եւ Ուկրաինան 2024թ. բանակցություններ կսկսեն. ՆԱՏՕ նախկին գլխավոր հրամանատար

Խաղաղ բանակցությունների վարման հնարավորությունների պատուհան կարող է բացվել այս տարվա վերջին՝ պատերազմում ՌԴ եւ Ուկրաինայի հյուծման ֆոնին։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը WABC 770 AM ռադիոկայանի հարցազրույցում, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

«Կարծում եմ, որ տարեվերջին, գուցե ԱՄՆ-ում ընտրություններից հետո, մենք պոտենցիալ բանակցությունների պահ կունենանք։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան դժվարություններ ունեն եւ օգնություն են ստանում երրորդ երկրներից, սակայն, հավանաբար, կհետաձգեն բանակցությունները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարող է ավարտվել, ինչպես կորեական պատերազմը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կվերահսկի Ուկրաինայի որոշակի մասը, Ղրիմը, ցամաքային կամուրջը Ռուսաստանում։

«Մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ։ Ես կարծում եմ, որ այդ գործարքի ուրվագծերը, հավանաբար, ավելի կհստակեցվեն այն բանի հետ կապված, թե ինչպես կզարգանա այս տարին»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: