ՌԴ-ն և Թուրքիան Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն կստեղծեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին:
Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ կարող է Սիրիայում հասնել «արդար խաղաղության, ինչպես Ղարաբաղում»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ստեղծվելիք կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանում: