ՌԴ–ն և Չինաստանը կանցկացնեն ռազմածովային համատեղ զորավարժություններ
Ռուսաստանն ու Չինաստանն օգոստոսին կանցկացնեն ռազմածովային համատեղ զորավարժություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։
Նշվում է, որ Սյաոգանը, մասնավորապես, հայտնել է. «Օգոստոսին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն 2025» համատեղ զորավարժություններ Վլադիվոստոկի մոտակայքում գտնվող ծովային և օդային տարածքում»:
Նա ընդգծել է, որ զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինվորականների միջև տարեկան համագործակցության ծրագրի մաս են, ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն միջազգային և տարածաշրջանային ներկայիս իրավիճակի հետ։
Պաշտոնյայի խոսքով՝ համատեղ զորավարժություններից հետո երկու կողմերի որոշ ուժեր կանցկացնեն իրենց վեցերորդ համատեղ ծովային պարեկությունը Խաղաղ օվկիանոսի համապատասխան ջրատարածքում։
Հիշեցնենք` հուլիսի 21-23–ը Կասպից ծովում անցկացվել են ռուս-իրանական եռօրյա CASAREX 2025 համակցված զորավարժություններ՝ Իրանի և Ռուսաստանի նավերի և ծովային ավիացիայի մասնակցությամբ։


