երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
 ՌԴ-ն բողոք է հայտնել Ճապոնիային՝ իր սահմանների մոտ զորավարժությունների կապակցությամբ

ՌԴ-ն բողոք է հայտնել Ճապոնիային՝ իր սահմանների մոտ զորավարժությունների կապակցությամբ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են ՌԴ-ի սահմանների հարևանությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հոկտեմբերի 11-ին ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանն ուղղված խիստ բողոք է հնչել՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու առթիվ այն տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմանների հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժություններ անցկացնելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու Տոկիոյի պրակտիկան։

 

 

  • Կիսվել: