ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ն, ազատելով ուկրաինական երկինքը էրդողանական «Բայրաքթարներից», անօդաչուների մակարդակով նույնպես գերականություն է հաստատել այնտեղ. Ոսկանյան

ՌԴ-ն, ազատելով ուկրաինական երկինքը էրդողանական «Բայրաքթարներից», անօդաչուների մակարդակով նույնպես գերականություն է հաստատել այնտեղ. Ոսկանյան

«Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու «գովական» թռչող սարքերին ռուսական զորախմբի կողմից հասցված նաև իմիջային հուժկու հարվածին էրդողանական վարչախումբը փորձում է պատասխանել սնապարծ հայտարարություններով առ այն, որ աշխարհում անօդաչուներով առաջին հաղթանակն իբր տարել են թյուրքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ընդ որում, այս ամենն արվում է այն ժամանակ, երբ ռուսական բանակը ոչ միայն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի տրամադրության տակ եղած «Բայրաքթարներն», այլ նաև, հենց այսօր տարածված պաշտոնական տեսանյութից դատելով, հաջողությամբ կիրառել սեփական արտադրության հարվածային «Ինոխոդեց» անօդաչու թռչող սարքը։

Սրանով Ռուսաստանը փաստացիորեն ազատելով ուկրաինական երկինքը էրդողանական վարչախմբի «Բայրաքթարներից», անօդաչուների մակարդակով նույնպես գերականություն է հաստատել այնտեղ, «Բայրքաթար» անունը թողնելով միայն Կիևի կենդանաբանական այգուն, որտեղ այդպես են կոչել ինչ-որ կենդանու»,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: