ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումներ է իրականացնում

ՌԴ-ն Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումներ է իրականացնում

Ռուսաստանը սկսել է Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումները, հայտնում են ԶԼՄ-ները՝ նշելով, որ Վրաստանի տարածքով տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան։

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վերջերս 62 կոնտեյներից բաղկացած գնացք է ժամանել։ ՛՛Դա Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա ապրանքների փոխադրում էր։ Գնացքն անցել է առանց ուշացումների: Սա առաջին ծիծեռնակը չէ, եղել են նաև այլ տարանցումներ, բայց ավելի փոքր բեռներով՛՛,-ասել է Լաբախուան:

Նա նաև հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև պայմանավորվածության համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն ապրանքների անարգել տարանցումն իրենց պետությունների տարածքներով:

Նշենք, որ պաշտոնական Թբիլիսին այս տեղեկությունը առայժմ չի մեկնաբանել: 

 

  • Կիսվել: