Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադբեջանը: Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Նշենք, որ օրեր առաջ լրացավ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն այդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայի փողոցներում, նույնանման ակցիա չիրականացվեց։