շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարել

ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարել

ՌԴ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին։ Այս մասին նահանգապետը գրել է իր Telegram ալիքում։

«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբն անվտանգությունն ապահովելու նպատակով որոշում է կայացրել պարտադիր տարհանել Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակավայրերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում», - գրել է նա։ 

Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին: 

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի բնակավայր և առաջ շարժվելով մոտ 30 կմ։ Սակայն Ուկրաինայի առաջխաղացման տեմպերը նվազել են ռուսական ուժերի հակահարվածի պատճառով։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։

 

  • Կիսվել: