շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ–ից Իրան գազի մատակարարումը շուտով կսկսվի. Ջալալի

ՌԴ–ից Իրան գազի մատակարարումը շուտով կսկսվի. Ջալալի

Իրանցի դիվանագետի խոսքով\` գործընթացը կսկսվի գազի գնի շուրջ համաձայնության գալուց հետո։ ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ-ից Իրան ռուսական գազի մատակարարումը շուտով կսկսվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է parstoday.ir-ը:

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Այժմ բանակցում ենք «Գազպրոմի» հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա գործընթացը կսկսվի», - ասել է Ջալալին։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները աշխատում են ամբողջ երկրում «Միր» քարտով վճարումները հասանելի դարձնելու ուղղությամբ։

Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել աշխատանքները։

  • Կիսվել: