շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՌԴ-ի ու Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ-ի ու Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր Պեկինում Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Շեշտվել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման փոխադարձ շահագրգռվածությունը և տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել Մոլդովայում տիրող իրավիճակի կապակցությամբ։

Նշվել է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ ինտեգրացիոն ասոցիացիաների գործունեության մեծ նշանակությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: