հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ի քաղաքաշինության նախարարն ու տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

ՌԴ-ի քաղաքաշինության նախարարն ու տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշեւն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությանը:

Յակուշեւն ասել է. «Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մնում եմ կապի մեջ»:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Մամուլի ծառայությունում հավելել են, որ Յակուշեւի եւ Վոլկովի ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին:

  • Կիսվել: