կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ–ի գործընկերների վրա ճնշում են գործադրում․ Պուտինը՝ ԱՊՀ գագաթնաժողովում

ՌԴ–ի գործընկերների վրա ճնշում են գործադրում․ Պուտինը՝ ԱՊՀ գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է արտաքին քաղաքականության ոլորտում ԱՊՀ երկրների մոտեցումների համակարգման կարևորության մասին:
 
«ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական համակարգման հարցերը ակտուալ են։ Իհարկե, պահանջված է ոչ միայն միմյանց դիրքորոշումներին ծանոթանալը`հրատապ գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, այլև համաձայնեցնել մոտեցումները և առաջ տանել դրանք ՄԱԿ–ում և այլ հարթակներում»,- ասել է նա Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
 
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի գործընկերների վրա փորձում են ճնշում գործադրել, վախեցնել, բայց հավելել է, որ ԱՊՀ երկրների առաջնորդները մարդիկ են, որոնք առաջին հերթին առաջնորդվում են ազգային շահերով։
Նա կարևորել է աշխատանքը մյուս տարածաշրջանների համախոհների հետ։

  • Կիսվել: