չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և սկսել բանակցություններ:

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ՛՛մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում՛՛:

Գուտերեշը, մասնավորապես, ասել է. ՛՛Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար:

Ըստ ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել, վաղ թե ուշ այն մարտի դաշտից կտեղափոխվի բանակցային սեղանի շուրջ:

՛՛Ուկրաինայում պատերազմի շարունակությունը բարոյապես անընդունելի է, քաղաքականապես աններելի և ռազմական տեսանկյունից՝ անիմաստ: Ժամանակն է վերջ դնել այդ սարսափելի անհեթեթ պատերազմին՛՛,-ասել է Գուտերեշը:

 

 

  • Կիսվել: