Չորս ժամում ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 43 անօդաչու. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը մոտ չորս ժամում ուկրաինական 43 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Օգոստոսի 7-ին, ժամը 6:20-ից մինչև 10:35-ը (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 43 անօդաչու են ոչնչացրել. 22-ը Բրյանսկի մարզի տարածքի վրա, 18-ը՝ Ղրիմի Հանրապետության, 2-ը՝ Սմոլենսկի մարզի և 1-ը՝ Կալուգայի մարզի երկնքում»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:


