չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՌԴ և Ղազախստանի նախագահները քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու հարցը

ՌԴ և Ղազախստանի նախագահները քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու հարցը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը փոխադարձ համաձայնություն են եկել, որ բացառիկ կարևոր է հասնել համաձայնությունների՝ կապված Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս, ոչ միջուկային կարգավիճակի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների փոխգործակցության խորացման հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:

  • Կիսվել: