ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ դեսպանը կանչվել է Էստոնիայի ԱԳՆ

ՌԴ դեսպանը կանչվել է Էստոնիայի ԱԳՆ

Էստոնիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն ՝ կապված երկրում քաղաքական գրաքննության և զանգվածային լրատվամիջոցների ազատության մասին ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարարությունը:

«Այսօր Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին, որպեսզի դատապարտի սոցիալական ցանցերում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, որն օգտագործվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- հայտնել են գերատեսչությունում:

  • Կիսվել: