երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Միջուկային համապարփակ փորձարկումների արգելման պայմանագրի վավերացման հետկանչին

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Միջուկային համապարփակ փորձարկումների արգելման պայմանագրի վավերացման հետկանչին

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Միջուկային համապարփակ փորձարկումների արգելման պայմանագրի վավերացման հետկանչմանը։ Սենատորները միաձայն կողմ են քվեարկել դրան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ժամանակ ասել է, որ իմաստ չունի «մասնակցել այս իմիտացիային»։ «Եթե Միացյալ Նահանգները շարունակի ոչ մի քայլ չձեռնարկել իր պարտավորությունների կատարման համար, ապա այս պայմանագիրը կմնա որպես բուտաֆորիա»,- ասել է Վերին պալատի խոսնակը։

Հոկտեմբերի 18-ին Պետդուման միաձայն ընդունել է միջուկային փորձարկման պայմանագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը։ Այն ներկայացվել է ստորին պալատի քննարկմանը մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 13-ին։ Դրա համահեղինակներ են դարձել Պետդումայի գրեթե բոլոր պատգամավորները (450-ից 438-ը), այդ թվում՝ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները։

  • Կիսվել: