հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը. Պուտին

ՌԴ ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը. Պուտին

Ռուսաստանը մտադիր է կառուցել սեփական ինքնաթիռները և ավելացնել թռիչքների քանակը դեպի արտասահման՝  չնայած Արևմուտքի պատժամիջոցներին: Այս մասին ռուսական ավիաընկերությունների անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրա խոսքով՝ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են հասցնում առաջին հերթին դրանք կիրառողներին։

Պուտինը վստահեցրել է, որ իրենք կավելացնենք ներքին չվերթերը, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է,  կթռչեն արտերկիր: ՛՛Կձգտենք փոխել իրավիճակը՛՛,-ասել է նա։

ՌԴ նախագահը կարևորել սեփական ենթակառուցվածքների զարգացումը։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը։

 

  • Կիսվել: