ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի համար հրատապ չԷ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Այդպիսի հարցադրումը հրատապ չԷ: Այդպիսի քայլը չԷր համապատասխանի մեր շահերին: Բացի այդ, Աֆղանստանի նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել երկրում կարգ հաստատելուն եւ ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն»,-նշել Է նա: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: