շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ տեղակալը հայտնել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ տեղակալը հայտնել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աշխատում ենք դրա վրա։ Կարող եմ ասել, որ պայմանավորվել ենք մանրամասները միառժամանակ չբացահայտել։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Պետք է աշխատել լուռ դիվանագիտության սկզբունքներով՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ենթադրել էր, որ Սիրիայի հարցով հանդիպումը կարող է կայանալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր բացառել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, ՌԴ–ի և Սիրիայի՝ բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։

  • Կիսվել: