ՌԴ ԱԳՆ-ն տեղեկատվական ու քաղաքական գրոհ է համարել ռուս դիվանագետների արտաքսումն Արևմուտքից
Արևմուտքն օգտագործում է ռուսաստանցի դիվանագետների արտաքսումն իբրև տեղեկատվական-քաղաքական գրոհ։ Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին տասնամյակներին ընդհանրական Արևմուտքն օգտագործում է ռուսաստանցի դիվանագետներին ոչ ցանկալի անձ հայտարարելը ոչ թե իբրև դիվանագիտական քայլ, այլ տեղեկատվական-քաղաքական գրոհ», - նշել է նա։
Նկատենք, որ արևմտյան երկրները հարյուրավոր ռուսաստանցի դիվանագետների են ոչ ցանկալի անձ հայտարարել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Մոսկվան պատասխանել է այդ քայլին՝ արտաքսելով այդ երկրների դիվանագիտական ծառայությունների աշխատակիցներին։