ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն սահմանի մոտ կրակոցների կապակցությամբ խիստ բողոք է հայտնել Ճապոնիային

ՌԴ ԱԳՆ-ն սահմանի մոտ կրակոցների կապակցությամբ խիստ բողոք է հայտնել Ճապոնիային

Հունիսի 4-ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը խիստ բողոք է ներկայացվել մայիսի 23-ին Ճապոնիայի ծովային անվտանգության վարչության «Կավագիրի» պարեկային նավակի կողմից բաց ծովում, Հոկայդո կղզու՝ Շիրետոկոյից 18,5 կմ հյուսիս-արևելք իրականացված ուսումնական կրակոցների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից:

«Ռուսաստանի Դաշնության սահմանների անմիջական մոտակայքում այս տեսակի անպատասխանատու գործողությունները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, ստեղծում են անմիջական ռիսկեր քաղաքացիական նավագնացության, Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության համար և կտրականապես անընդունելի են։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան նոտայում նաև պահանջ է ներկայացվում ճապոնական կողմից պատշաճ կերպով բացատրել տեղի ունեցածի էությունը և ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպեր չկրկնելու համար»,-նշված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: