երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի դռները բաց են Վրաստանի համար

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի դռները բաց են Վրաստանի համար

՛՛3+3՛՛ ձևաչափի դռները բաց են Վրաստանի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող ՛՛Ռուսաստան-Ադրբեջան՛՛ նստաշրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛3+3՛՛ պլատֆորմի շրջանակներում իրապես մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Վրաստանի համար դուռը միշտ բաց է, քանի որ այդ երկիրը պատրաստ է նման փոխգործակցության՛՛,-ասել է նա։

Գալուզինը նշել է, որ ՛՛հենց այս ձեւաչափը խոստանում է տարածաշրջան բերել իրեն անհրաժեշտ կայունությունը, անվտանգությունը, իրավիճակի կանխատեսելիությունը՛՛:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: