կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Աբասի Մոսկվա կատարելիք այցի մասին՝ Պուտինի հետ բանակցությունների համար

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Աբասի Մոսկվա կատարելիք այցի մասին՝ Պուտինի հետ բանակցությունների համար

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը շուտով կայցելի Մոսկվա եւ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը՝ ելույթ ունենալով Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Կարող եմ ասել, որ նա արդեն շուտով պաշտոնական այց կկատարի Մոսկվա, այստեղ կլինեն բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է փոխնախարարը։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խիստ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների թափանցումից հետո։ ՀԱՄԱՍ-ը իր գրոհն անվանում է Երուսաղեմի Ալ-Աքսայի մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գորոծղությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ շրջաններին։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։

  • Կիսվել: