ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ-ի համար անընդունելի է Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ի համար անընդունելի է Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով. Զախարովա

Ռուսաստանն անթույլատրելի է համարում որոշ երկրների ազդակները՝ Կիպրոսի հիմնախնդիրը երկու պետություն սկզբունքի հիման վրա լուծելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որոշ մայրաքաղաքներից համառ ազդանշանները, որոնք ուղղված են բանակցությունների առկա հիմքերը դաշնայինից երկու պետության մոդելի ճշգրտմանը, անընդունելի են: Գործընթացի հիմնական պարամետրերի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն ՄԱԿ-ի համաձայնությամբ:

Կարգավորման կարևոր ասպեկտը մենք դիտարկում ենք կղզու աստիճանական ապառազմականացումը, արտաքին երաշխիքների հնացած համակարգի փոխարինումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքներով՛՛:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կտրականապես դեմ է դրսից կարգավորման ՛՛պատրաստի բաղադրատոմսերին՛՛ և ժամկետներ պարտադրելուն, Կիպրոսի համայնքները պետք է որոշեն իրենց ապագան:

Նա նշեց. ՛՛Մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք շարունակում ենք պաշտպանել կղզու բոլոր բնակիչների օգտին համապարփակ, արդար և կենսունակ կարգավորումը` համաձայն ընդհանուր ընդունված իրավական դաշտի, որը ենթադրում է երկհամայնքային ֆեդերացիայի ստեղծում կղզում՝ մեկ միջազգային իրավասուբեյեկտայնությամբ, ինքնիշխանությամբ ու քաղաքացիությամբ՛՛:

Զախարովան նաև հավելեց, որ  Մոսկվան ուշադիր հետևում է Կիպրոսի կարգավորման վերաբերյալ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է անցկացնել Ժնևում ապրիլի 27-29-ին, և դրական է գնահատում կողմերի պատրաստակամությունը մասնակցել դրան:

 

  • Կիսվել: