շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ ԱԳ փոխնախարարը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Նյու Յորք կատարած այցի ընթացքում հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարի օգնական Ռաբեա Ալ-Ադսանիի հետ: Կողմերը քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը և պաղեստինաիսրայելական հակամարտությունը, տեղեկացնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Քննարկվել է Պարսից ծոցում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»:

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են նաև ռուս-քուվեյթյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման արդիական հարցեր։

  • Կիսվել: