Ռաս Լաֆանի արդյունաբերական օբյեկտը ենթարկվել է իրանական հրթիռային հարվածի. Qatar Energy-ն հաստատում է
Իրանը հարվածել է Կատարի նավթավերամշակման գործարանին։ Հարձակումից հետո Ռաս Լաֆանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Իր հերթին Qatar Energy-ն հաստատել է, որ Ռաս Լաֆանի արդյունաբերական օբյեկտը ենթարկվել է իրանական հրթիռային հարվածին։
Ընդգծվել է, որ հարձակումը «նշանակալի վնաս» է պատճառել, չնայած զոհերի մասին տեղեկություններ չկան։
Տեսանյութը՝ այստեղ:


