Ռաֆահին հասցված հարվածներից մեկում սպանվել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան գրոհային. ՑԱԽԱԼ
Իսրայելի օդուժը նախօրեին ավելի քան 70 հարված է հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), տեղեկացնում է Times of Israel-ը:
Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ թիրախներից են եղել զինապահեստը, ենթակառուցվածքը եւ պաղեստինյան խմբավորումներին պատկանող շենքերը, ինչպես նաեւ գրոհայինները։
Ռաֆահին հասցված հարվածներից մեկում սպանվել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան գրոհային, որը, ՑԱԽԱԼ-ի տվյալներով, գլխավորում էր խմբավորման լոգիստիկայի բաժինը Գազայի հարավի այդ քաղաքում։ «Նա իր դերի շրջանակում պատասխանատու էր հակառակորդին Ռաֆահում մանեւրի պատրաստելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: