հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քըլըչդարօղլուն Թուրքիայի այս ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը

Քըլըչդարօղլուն Թուրքիայի այս ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը։

Նա ասել  է, որ ընթացիկ ընտրություններից հետո շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության համար

«Մենք ապրել ենք ամենաանարդար ընտրական գործընթացը վերջին տարիներին»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա նշել է, որ իր վրա ճնշում է գործադրվել։

Ընդդիմադիր գործչի ելույթը հրապարակված է նրա թվիթերյան էջում։

Ավելի վաղ նրա մրցակից, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հաղթանակ տանելու մասին։

  • Կիսվել: