շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Քրդերը Սիրիայի Ռաքքա քաղաքում պարետային ժամ են սահմանել. աղբյուր

Քրդերը Սիրիայի Ռաքքա քաղաքում պարետային ժամ են սահմանել. աղբյուր

Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական կազմավորումների հրամանատարությունը հայտարարել է Եփրատի ափին գտնվող Ռաքքա քաղաքում պարետային ժամ սահմանելու մասին, տեղեկացնում է Rudaw հեռուստաալիքը:

Նշվում է, որ այն ուժի մեջ կլինի տեղական ժամանակով ժամը 00:00-ից մինչև 05:00-ը: Որոշումը կայացվել է տեղի արաբական ցեղերի աշխարհազորայինների կողմից զինված հարձակումների սպառնալիքի պատճառով:

Ավելի վաղ SDF-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ քուրդ մարտիկներն օգոստոսի 24-ին հետ են մղել Դեյր Զոր նահանգի Էլ-Ջունեյնա քաղաքում իրենց հրամանատարական կետի վրա հարձակումը: Քրդերն այդ հարձակման համար մեղադրել են անցումային կառավարության զորքերի աջակցությունը վայելող խմբավորումներին: «ՍԴՈՒ-ն Դամասկոսի իշխանություններից պահանջում է սանձել խմբավորումների անդամներին և ստիպել նրանց դադարեցնել հարձակումները, որոնք ապակայունացնում են իրադրությունը»,- գրում է Rudaw-ը:

Հեռուստաալիքի աղբյուրները հաղորդել են նաև կատաղի փոխհրաձգությունների մասին, որոնք ընթանում են Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին՝ Դեր Զոր քաղաքի մերձակայքում, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է:

  • Կիսվել: